ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սիրիական բանակը և քրդական խմբերը համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ համատեղ գործողությունների շուրջ

Սիրիական բանակը և քրդական խմբերը համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ համատեղ գործողությունների շուրջ
28.06.2015 | 16:40

Սիրիական բանակը և քրդական ինքնապաշտպանական ուժերը համաձայնագիր են ստորագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: ԻՊ-ն ակտիվ հարձակում է սկսել երկրի հյուսիսում գտնվող Հասեկե քաղաքի վրա, որը նահանգի վարչական կենտրոնն է։ Քրդական ուժերը համաձայնագիրը ստորագրել են իշխանական ուժերի ազդեցությունը քաղաքում նվազեցնելու պայմանի դիմաց։ Կողմերը համաձայնության են եկել, որ քրդական ուժերը պետք է ղեկավարեն քաղաքի այն թաղամասերը, որոնք ինքնապաշտպանական ուժերը կազատագրեն ծայրահեղականներից։ Այդ թաղամասերի վարչական շենքերի վրա պաշտոնական սիրիական դրոշների փոխարեն քրդերը պետք է տեղադրեն իրենց դրոշները։ Սիրիայի բանակը քրդական ստորաբաժանումներին կհանձնի ծանր զինտեխնիկա՝ Հասեկե քաղաքում ԻՊ-ի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններում օգտագործելու նպատակով, նրանց արդեն հանձնվել են մի քանի տանկեր։

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ